Բնագիտության 6-րդ դասարանի առարկայական ծրագիր 2023-2024

Մշակման փուլում է.

Հեղինակային կրթական ծրագրում ներառված են Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված, պետական առարկայական ծրագրերում ներառված նվազագույն պահանջները.
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բնագիտություն դասընթացը դասավանդվում է հիմքում ունենալով՝

  • հեղինակ ուսուցչի մշակած ծրագիրը
  • սովորողի անհատական պլանը
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցը
  • կրթահամալիրային ստուգատեսները,
  • ճամբարները,
  • ամենամյա բնատեխնիկական ստուգատեսը,
  • էկոտուրը,
  • շրջակա միջավայրի պահպանման օրը
  • երկրի օրը:

ՙՙԲնագիտություն՚՚ առարկայի ուսուցման նպատակը. 

Բնագիտությունը 6-րդ դասարաններում՝ բնության մեջ  մարմինների և երևույթների վերաբերյալ պարզագույն  գիտելիքների ստացումն է, նոր կարողությունների և հմտությունների զարգացումը:
 Այն ներառում է գիտելիքներ էկոլոգիայից, կենսաբանությունից, ֆիզիկայից, աստղագիտությունից, քիմիայից: Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնապահպանական աշխատանքների, հայրենագիտական ճամփորդությունների, բույսերի և կենդանիների խնամքի ձևով և լաբորատորիայում, փորձի հիման վրա, աստղադիտարանում:
Այս դասընթացն առավել կարևոր է որպես նախապատրաստություն բնագիտության մեթոդի հետ ծանոթացման և միջին ու ավագ դպրոցներում բնագիտական առարկաների ինքնուրույն ուսումնասիրության համար: Հետևաբար դասընթացի հիմնական խնդիրը սովորողներին բնության ուսումնասիրության գիտական մեթոդներին ծանոթացնելն է: Սովորողը ծանոթանում է բնապահպանական խնդիրների, շրջակա միջավայրի պահպանման անհրաժեշտության, մարդ-բնություն փոխհարաբերության, էներգիայի և ռեսուրսների խնայողաբար օգտագործման հետ, պարզ փորձերի միջոցով իր ուշադրությունը կենտրոնացնում այս կամ այն երևույթի վրա, ձևավորում հարցեր տալու սովորություն, բնության և բնական երևույթների նկատմամբ ուշադրություն, փորձարարական և բնապահպանական աշխատանքների նախնական հմտություններ։ Բնագիտական աշխատանքի արդյունքում զարգանում են սովորողների ուսումնական ընդհանուր կարողությունները, հմտությունները՝ տրամաբանություն, հետևողականություն,  ուսումնական աշխատանքը մինչև վերջ հասցնելու համառություն, ինքնուրույն վերլուծելու, եզրակացություններ անելու, համագործակցային ունակություններ, ինքնուրույն «հայտնագործություններ» կատարելու ձգտում:
Խմբային և նախագծային աշխատանքների շնորհիվ, նաև փորձերի և տեսական գիտելիքների հիման վրա 6-րդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա.

  • դիտել և նկարագրել երևույթը
  • կարողանալ չափել հիմնական ֆիզիկական մեծությունները (երկարություն,զանգված, ժամանակ, և այլն),
  •  հասկանալ նրանց անհրաժեշտությունը,
  • իմանալ նրանց չափման միավորները և նրանց միջև եղած կապերը երևույթի վերաբերյալ կատարել հարցադրումներ,
  • բնության երևույթների դիտումների արդյունքների բացատրության համար
    ինքնուրույն վարկածներ առաջադրել,
  • փորձի արդյունքներն իր գիտելիքների և կարողությունների սահմանում ներկայացնեն
  • նախնական պատկերացումներ ֆիզիկական մեծությունների վերաբերյալ, փորձեր կատարելու պարզագույն հմտություններ, փորձերից սեփական եզրակացություններ անելու հմտություններ, գիտելիքներ տիեզերքի, Երկիր մոլորակի, դրա կառուցվածքի, մայրցամաքների և օվկիանոսների մասին։

Առարկայի բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները:

Առարկայի բովանդակությունը պետք է ունենա կիրառական ուղղվածություն՝ բնության մասին նախնական գիտելիքներ հաղորդելու հետ մեկտեղ առավելապես նպաստելով սովորողների փորձարարական կարողությունների ձևավորմանը: Բովանդակությունը պետք է ունենա որոշակի էկոլոգիական ուղղվածություն՝ սովորողների մեջ ձևավորելով պարզ բնապահպանական միջոցառումներ պլանավորելու և իրականացնելու կարողություններ:
 Առարկայի բովանդակությունը պետք է համապատասխանի սովորողների
տարիքային զարգացման, աշխահընկալման առանձնահատկություններին:

Ուսումնական գործունեության տեսակները:
Առարկայի ուսուցման գործընթացում կիրառվում են ուսումնական գործունեության հետևյալ տեսակները՝

  • տեսական գիտելիքի յուրացում,
  • ցուցադրումների, լաբորատոր աշխատանքների իրականացում,
  • խնդիրների լուծում,
  • ուսումնական նախագծերի իրականացում:

Նշված բոլոր գործընթացներում առանձնակի կարևորվում են ցուցադրումները,
պարզ փորձերն ու լաբորատոր աշխատանքները:

Ուսումնական միջավայր.
Քանի որ  բնագիտությունը  հիմնականում ուսումնասիրվում է փորձերի միջոցով, անհրաժեշտ է.

  • կահավորված լաբորատորիա,
  • բնագիտական և գիտահանրամատչելի գրականություն,
  • փորձերի և տեսական գիտելիքների համար անհրաժեշտ է դասին վերաբերվող ուսումնական նյութեր,
  • բակ-պարտեզ, ջերմոց, խաղողի և գինու դպրոց:

Սովորողի ուսումնական գործունեության   ձևերը. դրանց հիմնական բովանդակությունը, կազմակերպումը.

Ծրագիրը հիմնվում է դիտարկումների, փորձերի, հետազոտությունների, ինքնուրույն ուսումնասիրությունների, եզրահանգումների, նոր խնդիրների առաջադրման վրա: Սովորողը ուսուցչի օգնությամբ կամ առանց նրա, յուրացնում է տեսական նյութերը՝ օգտագործելով ՏՀՏ միջոցներ, կատարում է  փորձեր, գործնական աշխատանքներ, որոնք ձևակերպում է էլեկտրոնային եղանակով, մասնակցում է ուսումնական ճամփորդություններին: Դասերը ավելի բովանդակալից դարձնելու նպատակով ուսումնառությունը ուղեկցվում է համապատասխան թեմաների կինոդիտումներով, աստղադիտակով դիտումներով, աստղացուցարան,  թանգարաններ և ցուցահանդեսներ այցելություններով,  հայրենագիտական ճամփորդություններով: Հիմնական գործունեությունը սովորողը իրականացնում է դասի ժամանակ: Տանը սովորողը զբաղվում է ինքնակրթությամբ, իր ցանկությամբ  կատարում է իր՝ որպես լրացուցիչ կրթություն ընտրած տնային աշխատանքը, կարդում գիտահանրամատչելի գրականություն: Անհատապես կամ փոքր խմբով սովորողը կատարում է հետազոտական աշխատանք: Հատուկ կարիքներով սովորողները, ըստ իրենց կարիքի,  ներառվում են խմբային աշխատանքների մեջ:

Առարկայի ժամաքանակը

Բնագիտություն առարկային շաբաթական 2 դասաժամ է նախատեսված 6-րդ դասարանում:

Գնահատումը

Սովորողները գնահատվում են ըստ իրենց կատարած աշխատանքների ( նախագծային աշխատանք, անհատական աշխատանք, խմբային աշխատանք, որոնց արդյունքում ստեղծվում են՝ տեսաֆիլմ, պրեզենտացիա, ռադիո, տեսանյութերի թարգմանություններ և մեկնաբանություններ, փորձերի ստեղծում և ֆիլմի վերածում), որը կատարում են դասարանում ։ Սովորողի կատարած ցանկացած աշխատանք դասարանում քննարկվում  և վերլուծվում է։
Կարևորվում է մասնակցությունը ուսումնական ճամփորդություններին և դրանց անդրադարձը, ֆլեշմոբերի մասնակցությունը:  Խրախուսվում է ուսումնա-հասարակական նախագծերի մասնակցությունը, ստուգատեսների մասնակցությունը և գիտելիքների գործնական կիրառությունը: Սովորողի ուսումնական աշխատանքի ամսեկան, կիսամյակային, տարեկան գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշիչների որոշված գնահատման կարգի` 10 միավորանոց համակարգով:  Սովորողի  վաստակած գնահատականը կախված է նրա՝ դասարանական աշխատանքներին ցուցաբերած մասնակցությունից և անհատական աշխատանքեր իրականացնելուց:

Գնահատում՝

8-10 բալ ստացող սովորողները պետք է մասնակցեն և ունենան՝

  • Նախագծերի մասնակցություն
  • ֆիլմերի ստեղծում
  • փորձերի իրականացում
  • տեսադասերի վերլուծություն
  • ֆլեշմոբերի մասնակցություն
  • գործնական աշխատանքների մասնակցություն և կազմակերպում
  • նախագծային համագործակցություն ընկերների հետ,միջդպրոցական համագործակցություններ
  • դասարանում քննարկումների ակտիվ մասնակցություն
  • դասերին ներկա գտնվելը

5-7 բալ ստացող սովորողները պետք է ունենան և մասնակցեն՝

  • Դասարանական աշխատանքներ
  • դասարանում մասնակցեն քննարկումների
  • մասնակցություն գործնական աշխատանքներին
  • տեսանյութերի վերլուծություն
  • թարգմանություն

4 բալ

  • Դասարանում քննարկումների մասնակցություն։

6-րդ դասարանի ծրագրի թեմաները՝

Նյութերի փոխակերպումը

Մարմինների շարժումը և փոխազդեցությունը

Ջերմային, էլեկտրական և մագնիսական երևույթներ

Էներգիան բնության մեջ

Ձայնային և լուսային երևույթներ

Կենդանի օրգանիզմների կառուցվածքը և հատկությունները

Օրգանիզմների կենսագործունեությունը

Օրգանիզմ և միջավայր

Մարդու առողջությունը

ՀՀ արդի բնապահպանական խնդիրները՝ նախագծի տեսքով

1.Նյութերի փոխակերպումը՝

Ֆիզիկական և քիմիական երևույթները: Փորձերի միջոցով ներկայացնել ֆիզիկական և քիմիական երևույթները և ներկայացնել բլոգներում:

Քիմիական ռեակցիաներ և դրանց ընթանալու պայմանները: Քայքայման և միացման ռեակցիաներ: Խմբային աշխատանք, կատարել փորձ դասարանում, այնուհետև խմբի անդամներով ներկայացնել արդյունքները:

Այրում: Ի՞նչ է այրումը: Հրդեհի հանգցնելու միջոցները: Գործնական աշխատանք՝ մասնագետի օգնությամբ բակում անցկացնել ցուցադրական դաս:

Վառելանյութ: Վառելանյութերի տեսակները: Բաժանվել խմբերի դասարանում և պատրաստել տեսանյութ վառելանյութի տեսակների մասին:

Օքսիդներ: Թթուներ: Հիմքեր: Աղեր: Ընդհանուր հասկացությունը յուրաքանչյուր նյութի վերաբերյալ: Գործնական աշխատանք: Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Կրթական հիմնական խնդիրները.

  • Ձեռք բերել գիտելիքներ ֆիզիկական և քիմիական երևույթների վերաբերյալ
  • ինչպես տարբերակել միացման և քայքայման ռեակցիաները
  • ինչպիսի վառելանյութեր  կան ամբողջ աշխարհում, որ տարածքներում կան վառելանյութեր
  • որոնք են օքսիդների հատկությունները
  • ինչ է աղը, թթուն, հիմքերը և ինչ նշանակություն ունեն արդյունաբերության մեջ
  • քիմիական նյութերը ինչ նշանակություն ունեն

Լաբորատոր աշխատանքներ և փորձեր

ֆիզիկական և քիմիական  երևույթների օրինակները փորձերով հիմնավորել, տնային պայմաններում( ըստ անհրաժեշտության) և դասարանում  կատարել փորձեր աղերի, թթուների, հիմքերի և օքսիդների վերաբերյալ: Բերել վառելանյութերի օրինակներ, որոնք օգտագործվում են կենցաղում: Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Ինչ ազդեցություն ունեն քիմիական նյութերը բնության մեջ:

   2. Մարմինների շարժումը և փոխազդեցությունը: Գործնական աշխատանքներ խմբերով, բակում և դասարանում:

Կրթական հիմնական խնդիրները.

  • Մեխանիկական շարժման ինչ տեսակներ կան
  • Մարմինների փոխազդեցությունը։ Ուժ
  • Առաձգականության ուժ, ուժի չափում, մարմինների ձևափոխության տեսակները:
  • Երկրի ձգողությունը: Ծանրության ուժ և մարմնի կշիռ:
  • Շփման ուժեր: Շփումը բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում
  • Հեղուկներում և գազերում մարմինը դուրս հրող ուժը

Լաբորատոր աշխատանքներ և փորձեր
Բնության մեջ հանդիպող մեխանիկական  հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ: Ե՞րբ է մարմինը փոխում իր շարժման արագությունը: Այս թեմաներով նախատեսված է կատարել տեսական քննարկում-բացատրություն պրեզենտացիայի միջոցով  և գործնական աշխատանք: Որո՞նք են առաձգական երևույթները: Ի՞նչ նշանակություն ունի երկրի ձգողության ուժը և շփման ուժը: Ինչպե՞ս է տեղի ունենում մարմնի դուրս հրումը՝ հեղուկներում և գազերում:

    3. Էներգիա: Էներգիայի տեսակներ: Խմբային աշխատանք

Կրթական հիմնական խնդիրները.

  • Մեխանիկական աշխատանք և էներգիա
  • Էներգիայի տեսակները և փոխակերպումները
  • Էներգիան և կենդանի օրգանիզմները

Լաբորատոր աշխատանքներ և փորձեր՝

Ուսումնասիրել մեխանիկական աշխատանքը դրսում կատարելով փորձեր, օրինակ դասարանի յուրաքանչյուր խումբ առաջարկում են բեռի տեղափոխման տարբեր եղանակներ, այնուհետև խմբերը ներկայացնում են իրենց ընտրված աշխատանքի եղանակը և ապացուցում, որ այն ավելի էֆֆեկտիվ է: Ուսումնասիրում ենք էներգիայի փոխակերպումը գնդակ խաղալու միջոցով դրսում:

4.  Ջերմային, էլեկտրական և մագնիսական երևույթներ:

  •  Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան
  • Ջերմային երևույթների բազմազանությունը
  • Ջերմային էներգիայի աղբյուրները
  • Մարմինների էլեկտրականացումը
  • Էլեկտրական հոսանք
  • Կայծակ

Լաբորատոր աշխատանքներ և փորձեր՝

Սովորողներին փորձի միջոցով ցույց տալ, թե որն է ջերմային հավասարակշռությունը, որոնք են ջերմային երևույթները: Կատարել գործնական աշխատանք՝ բլոգներում տեղադրել փոքր տեսահոլովակ ջերմային երևույթների մասին: Սովորողներին  կարճ տեսական բացատրությունից հետո առաջարկել կատարել փորձ մարմնի էլեկտրականացման վերաբերյալ: Դիտել տեսաֆիլմ կայծակի մասին: Սովորել հաշվարկել, թե որ հեռավորության վրա առաջացավ կայծակը:

5. Լուսային և ձայնային երևույթներ: Գործնական աշխատանք:

  • Լույսի աղբյուրներ, լույսի ուղղաձիգ տարածումը: Արեգակի և Լուսնի խավարումը:
  • Լույսի անդրադարձումը: Հայելիներ:
  • Լույսի բեկումը: Ոսպնյակներ: Աչք և տեսողություն:
  • Լույսը և գույնը բնության մեջ: Ծիածան:
  • Ձայնի աղբյուրներ: Ձայնի տարածումը և անդրադարձումը:

Գործնական, լաբորատոր աշխատանքներ և փորձեր՝

Լույսի վերաբերյալ թեմաները ուսումնասիրվելու են ֆիլմերի և փորձերի միջոցով: Ուսումնասիրում ենք ոսպնյակի հատկությունները լաբորատոր պայմաններում : Պատրաստում ենք տեսանյութ հայելիների մասին: Ինչպես ստանալ ծիածան:

6. Կենդանի օրգանիզմների կառուցվածքը և հատկությունները:

  • Բջիջ, բջջի քիմիական բաղադրությունը, բջջի կառուցվածքը: Հյուսվածքներ:
  • Բույսեր: Արմատների ուսումնասիրություն, բույսի կառուցվածքը:

Լաբորատոր, գործնական և բակային աշխատանքներ

Երեխաները ամբողջ տարվա ընթացքում զուգահեռ մյուս թեմաներին աշխատելու ենք բույսերի հետ: Ուսումնասիրելու ենք բույսերի բազմացման տարբեր եղանակներ, համեմատելու ենք դրանք, բույսերը տեղափոխվում են դպրոցի բակ: 

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы