
Բարի գալուստ իմ բլոգ :
Ես Անին եմ, սովորել և ավարտել եմ Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանը: Ավարտել եմ Կենսաբանության քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետը, Էկոլոգիական քիմիա բաժինը: Մասնագիտությամբ բնապահպան, բնօգտագործող եմ:
Ունեմ նաև մանկավարժի որակավորում և պրակտիկա կարող եմ դասավանդել քիմիա, բնագիտություն , ես և շրջակա միջավայրի պահպանություն առարկաները:
Ուսուսմնական տարիների ինչպես նաև ներկա պահին իմ գործունեության նպատակն է դեռ մանկուց կրթել երեխային որպես բնությունը սիրող և գնահատող ինչպես նաև պահպանող:
Ես շատ ուրախ եմ, որ կան այնպիսի առարկաներ ինչպիսին են <<Ես և շրջակա միջավայրի պահպանություն>>, <<Բնագիտություն>> առարկան, երբ երեխան 4 դասարան է նա արդեն գիտի ինչ է Էկոլոգիան, գիտակցում է թե էկոլոգիան ինչ նշանակություն ունի իր համար:
Եվ վերջապես բոլորս պետք է գիտակցենք և գնահատենք այն ինչ ունենք,քանի որ էկոլոգիայի ոչնչացումը վատ ազդեցություն կարող է թողնել մեր ապագա սերունդի համար: