Մանկավարժական ճամբար Վաղաշենում. Հաշվետվություն։

Օգոստոսի 16-ին Սուրբ Երրորդություն եկեղեցում ժամերգության մասնակցելուց հետո ճանապարհ ընկանք Վաղաշեն։ Ճանապարհին ունեցանք հայրենագիտական կանգառներ. եղանք Բերդկունքում, Սուրբ Հովհաննես մատուռում, կատարեցինք տարածքի մաքրման աշխատանքներ։ Ճամբարը բազմաբովանդակ էր, ուներ մի քանի շեշտադրում` բնապահպանական, ճանաչողական, հայրենագիտական։
Օգոստոսի 16֊ի քննարկումը վերաբերում էր ՀՀ բնապահպանական հիմնախնդիրներին, կլոր սեղանը վարում էր կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը, ներկա էին Գեղարքունիքի մարզի մարզպետարանի ներկայացուցիչներ, Վաղաշենի դպրոցի տնօրենն ու դասավանդողներ։ Կրթահամալիրի Արևելյան դպրոցի սովորողներ և ուսուցիչներ։ Կլոր սեղանն անցավ բուռն հարցերի և պատասխանների, քննարկումների մթնոլորտում, բարձրաձայնվեցին առանցքային խնդիրներ, քննարկվեցինք դրանց լուծման մեխանիզմները։
Խարույկի շուրջ ամենօրյա քննարկումները վարում էր կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը։Սևանի ափին կատարվեց ամենօրյա մաքրման աշխատանքներ։Ափին կատարվեց երգուսուցում ,ծանոթացանք մեկս մյուսի հետ։Օգոստոսի 17֊ին Արևելյան դպրոցը ճամբարը հանձնեց միջին դպրոցին և մանկավարժական ճամբարին։Օգոստոսի 18֊ին հետ գալու ճանապարհին այցելեցինք Ծակքար գյուղ և Հայրիվանք եկեղեցի։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы