Նկարում ենք մեր պատկերացմամբ աշխարհում գոյություն չունեցող կենդանիներ

Երեխաները նկարում են աշխարհում գոյություն չունեցող կենդանիներ և փորձում են իրենց նկարած կենդանիներին անվանակոչել:

Նկարը նկարել է Մարկը։
Նկարը նկարել է Նատալին։
Նկարը նկարել է Մայան։

Ներառականության օր կրթահամալիրում

Սեպտեմբերի 6-ին Ռուսաստանյան «Սպիտակ ձեռնափայտ» ՍՊԸ, «Ռոսատոմ», «Ոգու առագաստներ» կազմակերպությունների նախաձեռնությամբ մայր դպրոցի համերգասրահում տեղի ունեցավ սեմինար ՝ առողջության սահմանափակ հնարավորություններով անձանց հետ հաղորդակցվելու վերաբերյալ։

Ծրագրում՝  «Հաղորդակցական հմտությունների ձևավորում առողջության սահմանափակ հնարավորություններով անձանց հետ փոխազդեցությունների համար».

  • «Extrability. հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ կարողությունները»
    Օլեգ Կոպելշիկով՝ «Սպիտակ ձեռնափայտ» կազմակերպության նախագահ,
  • «Խնդիրներ և հնարավորություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելիս»
    Յոհաննես Մարսել՝ Շվեդիայի հատուկ (ԱՍՀ երեխաների) դպրոցի ուսուցիչ:

Սեմինարի ժամանակ տրվեցին հարցեր որոնց մասին երբևե չէի մտածել ։Այդ օրը շատ տպավորիչ էր ինձ համար քանի որ մի քանի րոպեով ապրեցի և զգացի այն կյանքը այն աշխարհը,որի մեջ նրանք ապրում են։ Ես հասկացա,որ նրանք ինձանից և յուրաքանչյուրիցս ուժեղ են։ Ես խուճապի մատնվեցի և մի փոքր վախեցա այդ աշխարհից,որտեղ ոչինչ չես լսում, չես տեսնում և անգամ չես զգում։ Չպետք է նեղացնենք, չհարգենք չսիրենք այդ մարդկանց և անգամ մեկուսացնել,քանի որ ոչ մեկս ապահովագրված չենք։

Փոքրիկ առակներ: Կարել Չապեկ

Չեզոքությո՞ւն։ Այդ նշանակում է վաստակել պատերազմում, որ վարում են ուրիշները։

<<Որքան մարդ երկու վիճող կողմերի հանդեպ չեզոք է ապա նա շահում է>> :

Ես էլ եմ քայլում ժամանակի հետ։

<<ժամանակը այնքան արագ է անցնում, որ փորձում ես հասցնել ամեն բան, սկսում ես գնահատել ամեն րոպեն և ստիպված քայլում եմ ժամանակի հետ>>:

Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։

<<Ժամանակները փոխվում են փոխվում է ամեն բան դառնում ավելի ժամանակակից և անգամ հարույրամյա կրիան չպետք է նայի իր տարիքին և փորձի առաջ շարժվել առաջ պետք է շարժվենք>>:

Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։

<<Ըստ ինձ սա ագահ մարդու մասին է ով չի կշտանում իր աշխատանքով, իր ունեցածով և հիմա դա շատ ցավոտ հարց է և թեմա ինձ համար,յուրաքանչյուրը պետք է բավարարվի իր ունեցածով, և վերջապես գործի այս ասացվածքը ՚՚ Ով աշխատի նա ել կուտի՚՚>>:

Ես իմ պատկերացմամբ

Թե ես ինչպես եմ ինձ պատկերացնում քանդակին նայելով արդեն պարզ է դառնում ամեն բան: Տնակս խորհրդանշում է այն, որ ես տուն, ընտանիք սիրող անձնավորություն եմ: Սիրում եմ երբ բնակարանումս տիրում է ներդաշնա-կություն, խաղաղություն,պարզություն, մաքրություն: Ծաղիկս երկու բան է խորհրդաշում, որ ես սիրում եմ բնություն, իսկ մյուս խորհրդանիշը ծաղիկի հինգ թերթիկներն են իմ կյանքի հինգ տանկ մարդիկ դա ընտանիքիս անդամներն են:Արևս նշանակում է, որ ես ջերմություն սիրող մարդ եմ սիրում եմ բոլորին ջերմություն տամ,արևս ժպտացող է և ամեն ուրեք ժպիտ տարածեմ:Իսկ վերևում Սիսն ու Մասիսն է դա էլ խորհրդանշում է հայրենասիրությունս: Ամբողջ ընթացքը շատ հաճելի էր ընկեր Ալիսը սիրով պատասխանում էր մեր տված հարցերին : Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա այսքան լավ օր անցկացնելու համար:

Մուտք Ճամբար օր 4

Չորրորդ օրը կրթահամալիրում անցավ էլ ավելի հետաքրքիր: Մայր դպրոցից ընկեր Արմինեյի հետ հեծանիվներ վարելով գնացինք Հարավային դպրոց: Ծանոթացանք դպրոցին և աշխատակազմին:

Այնուհետև նորից եկանք մայր դպրոց: Մանկավարժական զրույց ունեցանք Տիար Գևորգի հետ քնարկեցինք մի քանի հարցեր բանավիճեցինք: Զրույցից հետո հանդիպում ունեցանք ընկեր Մարինեյի հետ:Ընդիմիջումից հետո հանդիպեցինք ընկեր Մարիետի հետ շատ հետաքրքրիր զրույց ունեցանք : Եվ վերջում աշխատողների ընդհանուր ժողովին մասնակցեցինք:

Մուտք ճամբար օր 3

Առավոտյան ընկեր Արմինեն մեզ ուղեկցեց մեզ դեպի Հյուսիսային դպրոց,շրջայց կատարեցինք դպրոցի ղեկավարի հետ։ Հետո ծանոթացանք ընկեր Ալիսի հետ։Հնարավորություն ունեցանք զբաղվել քանդակագործությամբ,յուրաքանչյուր մասնակից քանդակեց պատկերներ որոնք իրեն են բնութագրում։

Այնուհետև գնացինք ընկեր Առնոլդի մոտ մի քանի քայլեր սովորենք շախմատի հետ կապված։

Քայլք կատարեցինք դեպի քոլեջ,այնտեղ ծանոթացանք ընկեր Շողիկի հետ,ծանոթացանք մի քանի բույսերի լավ և վատ կողմերին։Հետո բաժանվեցինք խմբերի և այնտեղից գնացինք գինեգործության դասին ընկեր Արտակ բացատրեց և պատմեց մի քանի գաղտնիքներ գինեգործության հետ կապված։

Քայլք կատարեցինք դեպի մայր դպրոց մարմնամարզական դահլիճում,ընկեր Նաիրան մեզ սովորեցրեց ճիշտ մարզվելու ձևերը:

Եվ վերջում աշխատողների ընդհանուր ժողով։

Մուտք ճամբար օր 1

Այսօր առաջին օրն է մեր մութքի ճամբարում:Հանդիպեցինք ընկեր Արմինեյի հետ մեզ ներկայացրեց օրվա ծրագրերը և մեզ ուղեկցում էր ղեկավարների հետ հանդիպման:Մեզ Ընկեր Տաթևը ծանոթացրեց քոլեջին:Եվ աշխատանքային անձնակազմին:Այնուհետև հանդիպում ունեցանք ընկեր Մարիետայի հետ: Ունեցանք հետաքրքիր զրույց և մուտքի ճամբարի մասնակիցները ինչպես նաև ես ներկայացանք, ներկայացրեցինք մեր հետագա պլաների և նպատակների մասին

Մեզ կամավոր աշխատանքի համար նախագիծ ներկայացրեց ընկեր Նառան: Բացատրեց թե ինչ է կամավոր աշխատանքը և լավ կողմերը:

Այդ օրը ցանոթացանք նաև ընկեր Մարինեյի հետ: Սովորեցինք ճիշտ երգել: Ինչպես նաև ծանոթացանք ազագահայրենասիրական պարերին և սկսեցինք սովորել:

Հետո ունեցանք մասնագիատկան նախագծերին ծանոթանալու հնավորություն: Իսկ վերջում ընկեր Բլեյանը հրավիրեց մասնագիտական ժողովի:

Մուտք ճամբար օր 2

Օր եկրորդ: Շրջայց կատարեցինք Արևմուտքում դպրոցի ղեկավարի հետ: Կատարեցինք պարտիզապուրակային աշխատանքներ, կենդանիների խնամք, մեզ օգնեցին ՝ ընկեր Էդմոնը, Շուշան Ալեքսանյանը, աշխատանքները կատարվեցին ուոսումնական ագարակում:Խնամեցինք ձիերին, եվ նոր շունչ տվեցինք բույսերին:

Այնուհետև մեզ մոտ եկավ ընկեր Առնոլդը շախմատի ուսուցիչ:

Նորից ընկեր Մարինեյի մոտ երգեցինք պարեցինք : Ու քայլք կատարեցինք դեպի մայր դպրոց: Մանկավարժական ժողովի:

Օգոստոսի 23

Վերջին օրը մենք ծանոթացանք կրթահամալիրի ղեկավարների հետ: Ղեկավարները տվեցին մեզ իրեց հետաքրքրող հարցերը: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ընկեր Նվարդին քանի որ նա համբերատար պատասխանում էր մեր հարցերին և օգնում բոլորիս:

Օգոստոսի 22

Օր երրորդ : Կազմեցի ուսումնական նախագիծ : Տեղադրեցի իմ բլոգում իմ նախագիծը:Արդեն կարողանում եմ տիրապետել բլոգին, կարողանում եմ բլոգում տեղադրել նյութեր, նկարներ և այլն:Շատ եմ տխրել, որ այսքան կարճ ժամկետ էր մեզ տրամադրված: Կարճ ժամանակահատվածում բոլորս մտերմացանք միմիյանց հետ:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы