Ամփոփիչ աշխատանք
- Որո՞մնք են բնական գիտությունները:Թվարկե՛ք դրանք:
- Ի՞նչ է ուսումնասիրում քիմիա գիտությունը:
- Ի՞նչ է ուսումնասիրում կենսաբանություն և ֆիզիկա գիտությունները:
- Նկարե՛ք ձեր տան օգտագործվող մի քանի փայտե իրեր:
- Ապակուց պատրաստված բաժակը նյու՞թ է , թե՞ մարմին:
- Անվանե՛ք որևէ իր,որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:
- Անվանե՛ք մի քանի առարկա ,որոնք կարելի է պատրաստել մեկ նյութից:
- Թվարկե՛ք նյութեր,որոնք դուք կարող եք գտնել ձեր տանը,և նշեք ,թե ինչի համար են նրանք օգտագործվում:
- Հետվյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների և նյութերի անունները՝
ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն,ապարանջան,արծաթ,սեղան, փայտ,դանակ, երկաթ,ալյումին: - Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.
ա. ,,,,,,,,, լար բ. …………… պատառաքաղ
գ. ………… գնդակ դ. …………… բաժակ
ե. ………… քանոն ե. ………….. սեղան - Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր:
- Քանի՞ տեսակի խառնուրդներ կան:
- Ո՞ր խառնուրդներն են կոչվում համասեռ:
- Ո՞ր խառնուրդներն են կոչվում անհամասեռ:
- Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական.
1. սառույցի հալվելը
2.ջրի գոլորշիանալը
3. պղնձի սևանալը տաքացնելիս
4.բաժակի կոտրվելը - Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական.
1.ջրի եռալը
2.արծաթի զարդի սևանալը
3.երկաթի ժանգոտվելըՇ
4.կաթի թթվելը - Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները:
Բերե՛ք օրինակներ: - Սահմանե՛ք ֆիզիկական երևույթ հասկացությունը:
- Նշե՛ք ֆիզիկական երևույթի օրինակեր:
- Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը:
- Նշե՛ք քիմիական երևույթի օրինակներ:
