«Քիմիա» առարկայի գլխավոր նպատակը սովորողների մոտ քիմիական գիտելիքների համակարգի և դրանց կիրառման հմտությունների ձևավորումն է, որպեսզի նրանք դառնան ժամանակակից արագ փոփոխվող, հասարակության լիարժեք անդամներ և նախապատրաստվեն քիմիային առընչվող հետագա ուսումնառությանը կամ մասնագիտական կողմորոշմանը:
«Քիմիա» առարկան գլխավորապես նպատակ է հետապնդում սովորողներին հնարավորություն տալ.
· ձևավորել և կիրառել քիմիական գիտելիք, հասկանալու գիտության բնույթը քիմիային առընչվող համատեքստում և գնահատել քիմիայի և մյուս գիտությունների միջև գոյություն ունեցող կապերը, · զարգացնել գիտական հետազոտություններ կատարելու ունակությունները, ստեղծարար և քննականորեն մտածել և քիմիայի համատեքստում անհատապես կամ խմբերով խնդիրներ լուծելու կարողությունը, · հասկանալ քիմիական տերմինաբանությունը և հաղորդակցվել՝ ներկայացնելով քիմիային առընչվող հարցերի վերաբերյալ գաղափարներ և տեսակետներ, · զարգացնել բնական ռեսուրսների օգտագործման և բնապահպանական հարցերի վերաբերյալ պատասխանատու քաղաքացու վերաբերմունք: . Հիմնական դպրոցում (Միջին դպրոց) քիմիա առարկայի ուսումնառության նպատակններն են. · սովորողների մոտ ձևավորել հիմնարար գիտելիքներ նյութերի բաղադրության, կառուցվածքի, հատկությունների, դրանց փոխարկումների,,կիրառմանը,տարածվածության օրինաչափությունների վերաբերյալ, · ձևավորել քիմիական գրագիտություն՝ քիմիայի հետ կապված կյանքի իրավիճակները վերլուծելու ունակություն և առօրյա կյանքում օգտագործվող քիմիական նյութերի (թթուներ, հիմքեր, օրգանական լուծիչներ, բենզին, բնական գազ, ժավելաջուր) հետ անվտանգ վարվելու հմտություններ, ·ձևավորել շարունակական կրթության և առօրյա կյանքում գիտելիքների կիրառման հմտություններ, · ձևավորել գիտելիքներ ֆիզիկական և քիմիական երևույթների վերաբերյալ,այդ երևույթների տարբերելու կարողությունները, · պարզաբանել տնտեսության, բժկության և բնապահպանության հիմնախնդիրների լուծման գործում քիմիայի դերն ու նշանակությունը.: · ձևավորել ինքնուրույն աշխատելու ունակությունը, · ներառել «ընտանեկան դպրոցի»գաղափարը: Միևնույն ժամանակ նյութի մեծ ծավալի առկայությունը,բայց քիչ ժամաքանակը միջին դպրոցում, նվազեցվում է հետաքրքրությունը առարկայի նկատմամբ: .Ինչպե՞ս կազմակերպել ուսումնական գործընթացը, որպեսզի սովորողները ընկալեն քիմիան, որպես կյանքի համար անհրաժեշտ և պահանջված գիտություն ցանկացած կրթված մարդու համար : Սովորեցնել քիմիան միայն ավանդական մեթոդների՝ այսինքն, ձևավորելով քիմիական գրագիտությունը, սովորեցնելով հաշվարկներ կիրառելով առավելագույն տեսական գիտելիքներ, հնարավոր չէ: Անհրաժեշտ է ստեղծել պայմաններ երեխայի բնական ճանաչողական գործունեության զարգացման համար և նրա ինքնահաստատմանը անհատական փորձի կուտակման միջոցով:
Քիմիայի դասընթացում կարող են իրականացվել ուսումնական գործունեության հետևյալ տեսակները.
· հետազոտական աշխատանքներ, · լաբորատոր փորձեր, · մոդելավորում, · նախագծային աշխատանքներ, · խմբային աշխատանքներ, ցուցադրություններ, · ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ·խաղային առաջադրանքներ, · դասարանական քննարկումներ և բանավեճեր, ·շնորհանդեսներ`գրավոր, բանավոր, տեսողական (վիզուալ) · բանախոս հյուրերի և ուսուցիչների հետ քննարկումներ և դասախոսություններ, · ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ, · հետաքրքիր նյութերի թարգմանություններ, · մասնակցություն ստուգատեսներին,ֆլեշմոբներին, · ուսումնական ճամփորդություններ Հայաստանի տարբեր արտադրամասեր Ծրագիրը հաջողությամբ յուրացնելու համար սովորողից պահանջվում է հետևյալ նախնական պատրաստվածությունը. հայերեն լեզվով վարժ կարդալու, կարդացած նյութից հիմնականը առանձնացնելու և այն բանավոր ու գրավոր վերարտադրելու հմտություններ կարողանալ համեմատել ամ-բողջ դրական և բացասական թվերը, դրանց հետ կատարել թվաբանական գործողություններ,հաշվարկներ տոկոսներով կարողանալ հասարակ և տասնորդական կոտորակների հետ կատարել թվաբանական գործո-ղություններ, բաղդատել այդ կոտորակները կարողանալ լուծել հանրհաշվական պարզագույն հավասարումներ ծանոթ լինել պարզագույն երկրաչափական պատկերներին` ուղիղ գիծ, շրջանագիծ, եռանկյուն, քառանկյուն, զուգահեռագիծ: Իմանալ դրանց հիմնական հատկությունները կարողանալ դիտել երևույթը, առանձնացնել երևույթի հիմնական կողմերը, նկարագրել դրանք: Աշակերտը պետք է տանը ունենա համակարգիչ և ինտերնետ կապ, Քիմիայի դասընթացի իրականացման համար գործում է ուսուցման շատ մեթոդներ, բայց կրթահամալիրում իրականացվում է նախագծային մեթոդը, որը հաշվի է առնում խնդրի արդիականությունը՝ փոխել սովորողների կողմից պատրաստի գիտելիքների յուրացմանը ակտիվ, ինքնուրույն, ճանաչողական գործունեությամբ: Ժամանակակից կրթական համակարգը պետք է կառուցված լինի այնպես, որ կարողանա ապահովել սովորողների մոտ մտածելու, ինչպես նաև փաստերը համեմատելու կարողությունը տարբեր տեսանկյունից հաշվի առնելով տարբեր տեսակետներ,կարողանա ձևակերպել և պնդել , իրեն սեփական տեսակետը,հենվելով փաստերի, օրենքների, գիտության օրինաչափությունների իմացության վրա, ինչպես նաև և սեփական և օտար փորձի վրա:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում քիմիա առարկայի ուսուցումը իրականացվում է մի քանի մեթոդնռրի կիրառմամբ՝
1. Նախագծաjին մեթոդը անհատական կամ խմբային ստեղծագործական,հետազոտական աշխատանք է, որը սովորողներն իրիրաականացնում են որոշակի ժամանակահատվածում և հիմնականում ուղղված է որևէ վիճարկելի խնդրի հաղթահարմանը: Նախագծային մեթոդը կարևորում է միջառարկայական կապը և համագործակցությունը, ենթադրում հետազոտական,որոնողական,համադրական, ստեղծագործական կարողությունների խթանում:«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նախագծային մեթոդը ընկած է ուսուցման կազմակերպման հիմքում, այն հնարավորություն է տալիս ունենալու ստեղծագործ, որոնող սովորող և անընհատ կարդացող-սովորող-մտածող ուսուցիչ : Մեթոդը իրականացնելու համար անհրաժեշտ պահանջները՝ · Առաջարկվող թեմաները պետք է հետաքրքրի սովորողին · Սովորողը ինքն կարող է առաջարկել իրեն հետաքրքրող թեմա · Օտար լեզուների կիրառումը · Նյութ որոնելու,անհրաժեշտը գտնելու,վերհանելու հմտությունը · Փաստերը համադրելու, վերլուծելու,գնահատական տալու,սեփական կարծիք արտահայտելու,փաստարկելու,հակադրվելու, եզրահանգում անելու հմտությունները · Իր ասածը մինչև վերջ տանելու,հիմնավորելու կարողությունը · Փորձերը մշակելու,հավաքելու,կատարելու,վերլուծելու հմտությունները · Աշխատանքը ներկայացնելու,հրապարակելի տեսքի բերելու հմտությունը · Աշխատանքը բլոգում ու բլոգով, կայքով կամ ենթակայքով ներկայանալը Գործիքներ, որոնք անհրաժեշտ են նախագծերը իրականացնելու համար · Սովորողի և դասավանդողի անհատական համակարգիչ · Ինտերնետ · Էլեկտրոնային և տպագիր ռեսուրսներ . Smart հեռուստացույց · Ուսումնական ծրագրերն ու տոնացույցը որպես աշխատանքային ուղղորդիչներ . Նախագծի կառուցվածքը · Նախագծի անվանումը · Արդիականությունը,նշանակությունը · Բովանդակությունը · Գործընթացքը · Ժամանակացույցը · Նախատեսված ճամփորդությունը · Արդյունքների ամփոփումը, գնահատումը · Եզրակացումը 2.Ուսուցումը փորձի հիման վրա,որը կազմում է դասընթացի 60-70%:Մեր կրթահամալիրում դասերը անցկացվում են փոքր խմբերով,դասերը կիսվում են ֆիզիկայի հետ:
3.Բլոգային ուսուցում՝բոլոր սովորողները աշխատում են իրենց բլոգում և օգտվում են դասավանդողի բլոգի ուսումնական փաթեթից:4.Ուսուցումը ճամփորդությունների միջոցով
«Քիմիայի» ուսուցումը լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ է է · ունենալ կահավորված ուսումնառության ապահով միջավայր, որտեղ առկա է տաք և սառը ջուր, էլեկտրական հոսանքի աղբյուրներ, լվացարաններ, հատուկ ծածկույթով սեղաններ, ցուցադրման սեղան, քարշիչ պահարան, ուսումնական մոդելներ, ցուցապաստառներ և ցուցադրման հարմարություն, օրինակ՝ հեռուստացույց,էլեկտրոնային գրատախտակ և այլն, · լաբորատորիան ապահով լինի Ծրագրում նշված փորձարարական, մոդելավորման և այլ գործնական աշխատանքների համար պահանջվող սարքեր և նյութեր, · ունենալ անհրաժեշտ քանակությամբ համակարգիչներ՝ Ծրագրով նախատեսված հետազոտական աշխատանքները վիրտուալ միջավայրում ՏՀՏ համապատասխան գործիքների և փաթեթների կիրառմամբ իրականացնելու համար, · ստեղծվի միջավայր, որտեղ հարմար կլինի աշխատել խմբերով, հավաքել և պահել հետազոտության համար անհրաժեշտ նյութերը, և ներկայացնել շնորհանդեսների ժամանակ։