Տեսանյութի հերոսուհին ապագա սեբաստացի՝ Անահիտն է,ով այսօր փորձեց մասնակցել թթուդրիկի ծեսին։
Նկարում ենք աշուն
Առաջին բուժօգնության սեմինար-պարապմունք

Կրթահամալիրի երկարացված օրվա ճամբարների կազմակերպիչների՝ առաջին բուժօգնության սեմինար-պարապմունք է։ Մենք սովորեցինք տարբեր իրավի-ճակներում ինչպես ճիշտ օգնություն ցուցաբերենք տուժածին: Ինչպես վարվենք արյունահոսության ժամանակ, կոտրվածքի ժամանակ, և ծանր վնասվածքների ժամանակ:Սեմինարը վարեց Քրիստինե Սահակյանցը:




Ներառականության օր կրթահամալիրում

Սեպտեմբերի 6-ին Ռուսաստանյան «Սպիտակ ձեռնափայտ» ՍՊԸ, «Ռոսատոմ», «Ոգու առագաստներ» կազմակերպությունների նախաձեռնությամբ մայր դպրոցի համերգասրահում տեղի ունեցավ սեմինար ՝ առողջության սահմանափակ հնարավորություններով անձանց հետ հաղորդակցվելու վերաբերյալ։
Ծրագրում՝ «Հաղորդակցական հմտությունների ձևավորում առողջության սահմանափակ հնարավորություններով անձանց հետ փոխազդեցությունների համար».
- «Extrability. հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ կարողությունները»
Օլեգ Կոպելշիկով՝ «Սպիտակ ձեռնափայտ» կազմակերպության նախագահ, - «Խնդիրներ և հնարավորություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելիս»
Յոհաննես Մարսել՝ Շվեդիայի հատուկ (ԱՍՀ երեխաների) դպրոցի ուսուցիչ:
Սեմինարի ժամանակ տրվեցին հարցեր որոնց մասին երբևե չէի մտածել ։Այդ օրը շատ տպավորիչ էր ինձ համար քանի որ մի քանի րոպեով ապրեցի և զգացի այն կյանքը այն աշխարհը,որի մեջ նրանք ապրում են։ Ես հասկացա,որ նրանք ինձանից և յուրաքանչյուրիցս ուժեղ են։ Ես խուճապի մատնվեցի և մի փոքր վախեցա այդ աշխարհից,որտեղ ոչինչ չես լսում, չես տեսնում և անգամ չես զգում։ Չպետք է նեղացնենք, չհարգենք չսիրենք այդ մարդկանց և անգամ մեկուսացնել,քանի որ ոչ մեկս ապահովագրված չենք։


