Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշիչով որոշված գնահատման համակարգի ՝ 10 միավորանոց համակարգով: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է փոխել գնահատականը:Գնահատվում են գործնական աշժատանքների կատարման կարողութ-յունների և հմտությունների, տնային,դասարանային և խմբակային, ստեղծական-հետա-զոտական, նախագծերի իրականացման աշխատանքների համար, ունենում ամսական և ամփոփիչ կիսամյակային գնահատական: Առանձին թեմաներն ամփոփվում են ամսական ինքնաստուգումներով, կիսամյակային և տարեվերջյան ստուգումներով, որոնք անցկացվում են էլեկտրոնային հարցարաններով։Սովորողների աշխատանքները տեղադրվում են նրա բլոգում: Գնահատվում է ոչ միայն սովորողի աշխատանքը դասարանում և տանը` օրվա համար նախատեսված առաջադրանքների կատարման համար,այլ նաև մասնակցությունը, մեկնաբանումը ուսումնական ճամփորդություններին, ստուգատեսներին, ֆլեշմոբներին: Բացակայած սովորողը առաջադրանքը կատարում է ուսումնական փաթեթից և կարող է էլեկտրոնային եղանակով ուղարկել ուսուցչին : Կիսամյակային, տարեկան գնահատման մեջ արտացոլվում է սովորողի ամբողջ աշխատանքի արդյունքը պարտադիր բլոգային աշխատանքի վարում, մասնակցություն գործնական աշխատանքներին և պա-տումներ,ինքնուրույն աշխատանք՝4-6 միավոր:
Մասնակցություն նախագծերին, ստուգատեսներին, բնագիտական ֆլեշմոբին, թարգմանությունների,ստեղծական-հետազոտական աշխատանքների համար՝7-9 միավոր: